Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

487

Երևանում սեպտեմբերի 22-ին և սեպտեմբերի 23-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին կդիտվի  առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20մ/վ արագությամբ:

օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով։

Մարզերում սեպտեմբերի 22-ի կեսօրից հետո, սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 6-10մ/վ, սեպտեմբերի 22-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Նախորդ հոդվածըՀաջողվել է դուրս բերել շրջափակումից
Հաջորդ հոդվածըՎիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է