Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

273

Երևան քաղաքում
Հունիսի 19-ի, 20-ի, 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 21-ին, 23-24-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում
Հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-24-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 1-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նախորդ հոդվածըԱդրբեջանը կրկին կրակել է մետալուրգիական գործարանի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԵվրո-2024․ Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Լատվիային (տեսանյութ)