‘Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով’

1124

ՀՀ տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, նոյեմբերի 1-ին, 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:

Երևանում նոյեմբերի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին կգրանցվի 19, նոյեմբերի 2-ին և 3-ին` 17, նոյեմբերի 4-ին` 18, նոյեմբերի 5-ին` 19 աստիճան:

Նախորդ հոդվածը‘Մեքենան ընկել է ձորը. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանի հոդվածի շուրջ’