Առաջին անգամ ֆուտբոլի ԱԱ-ն կսպասարկեն նաեւ կին մրցավարներ

295

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ մրցաշարի հանդիպումները կսպասարկեն նաեւ կին մրցավարներ։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է եզրափակիչ մրցաշարի 36 գլխավոր մրցավարներին, 69 օգնականներին եւ VAR համակարգի 24 մրցավարներին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Գլխավոր մրցավարների թվում է նաեւ 3 կին մրցավար․ Ստեֆանի Ֆրապար (Ֆրանսիա), Սալիմա Մուկանսանգա (Ռուանդա), Յոշիմի Յամաշիտա (Ճապոնիա)։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կծախսի 140 միլիոն եվրո
Հաջորդ հոդվածըՄոուրինյո․ Մարդիկ դեռ երկար են սպասելու իմ հեռանալուն