‘Առաջին աշխարհամարտի 100-ամյակը՝ Բաստիլի գրավման օրը’

900

Այս տարի Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունը և ամենամյա շքերթը Ելիսեյան դաշտերում կանցնեն Առաջին աշխարհամարտի մեկնարկելու հարյուրամյակի նշանի տակ: Փարիզում հանդիսություններին մասնակցելու հրավեր է ուղարկվել բոլոր 80 երկրներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել «մեծ պատերազմին»:

Euronews-ն ուղիղ եթերով հետևում է այդ աննախադեպ հանդիսությանը:

Առաջին աշխարհամարտի 100-ամյակի շքերթին մասնակցում են «պատերազմական տարիների» ստորաբաժանումներ՝ համապատասխան հանդերձանքով: Թյուիլրի այգում՝ Համաձայնության հրապարակում, Էյֆելյան աշտարակի դիմաց, տեղադրվել է «զինվորական գիշերատեղի», որը վերականգնում է 1914-1918 թթ. դաշտային ճամբարի պատկերը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մերկելը բացառել է ժամկետից շուտ հրաժարականի հնարավորությունը’
Հաջորդ հոդվածը‘«Օրինաչափություններ» Պուտինի լատինաամերիկյան շրջագայությունում’