‘Առաջին հանդիպումը՝ Իսլանդիայի հավաքականի հետ’

828

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում տեղի ունեցավ մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում: Մեր մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, արդեն հաստատվել է 10-րդ խմբի խաղացանկը:

06.06.2013  Հայաստան — Իսլանդիա

13.08.2013 Ղազախստան — Հայաստան

10.10.2013 Հայաստան — Ֆրանսիա

14.10.2013 Հայաստան — Ղազախստան

14.11.2013 Ֆրանսիա — Հայաստան

19.11.2013 Բելառուս — Հայաստան

03.09.2014 Իսլանդիա — Հայաստան

09.09.2014 Հայաստան — Բելառուս

Նախորդ հոդվածը‘Աթենքի կենտրոնում նախօրեին ձերբակալված 35 ակտիվիստների համակիրները բողոքի ցույցեր են իրականացնում’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանի բարձրաստիճան զինվորականին կասկածում են 200 հազար դոլար կաշառք ստանալու մեջ ‘