‘Առաջին նախագահը պահեց ինտրիգը. Դեռ չխոսեց առաջադրվելու մասին ‘

1533

Այսօր կառավարության նիստերի դահլիճում մեկնարկած ՀՀՇ համագումարին քիչ առաջ ելույթ ունեցավ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ելույթի վերջում առաջին նախագահը նշեց, որ ինքը շատ լավ հասկանում է, որ հավաքվածները իրենից սպասում են հստակ պատասխան` առաջադրվելո՞ւ է, արդյոք, թե՞ ոչ: Նախագահ Տեր-Պետրոսյանը նշեց, որ այդ հարցում հուսախաբ է անելու, եւ ապա իրեն հատուկ հումորով հայտարարեց, թե քանի որ ինքն էլ բոլորի նման դիմել է բոլոր գերտերություններին` Չինաստան, ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, առաջադրվելու հարցում աջակցություն ստանալու համար, ուստի սպասում է նրանց պատասխանից: Հետո նորից հումորով հավելեց, որ խոստացել են այս երկու օրը իրեն պատասխանել: «Երկու օրից դուք էլ այդ պատասխանը կստանաք»,- կատակով իր ելույթն ավարտեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 

Նախորդ հոդվածը‘ ՍԴՀԿ-ն կարծում է, որ այդ մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է’
Հաջորդ հոդվածը‘Բենիտեսը խոսեց, Մոուրինյոն պատասխանեց’