‘Առաջին փեսայի շարասյունը’

1757

Մինչ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պայքարում է թիկնապահների և ուղեկցող մեքենաների դեմ, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շոուներ սարքում, «Չա-չա-չա»-ներից հետո «Աստծո կամոք» վստահեցնում, թե բոլորն օրենքի առաջ հավասար են, մեր երկրում կան մարդիկ, ովքեր անհայտ արժանիքների պատճառով «ավելի հավասար են, քան մյուսները»:

Լուսանկարում պատկերված է Սերժ  Սարգսյանի փեսա, հանրահայտ երիտօլիգարխ Միքայել Մինասյանի շարասյունը` նրա «Lexus»-ն ու ուղեկցողները:

Շարասյունը, ամենայն հավանականությամբ, սլանում է  «Վստրեչի» մոտի իր նստավայրը՝ առանց ճանապարհային կանոնների պահպանման և առանց արագաչափերի և տեսախցիկների արձանագրելիք տուգանքի սպառնալիքի:

Ականատեսների վկայությամբ՝ հենց այդ նստավայրում է նա ընդունում  «անկախ» լրատվամիջոցների խմբագիրներին և լրագրողներին, ընդդիմադիր թերթերի խմբագիրներին, կարկառուն «ընդդիմադիրների» և, իհարկե, այն բիզնես շրջանակների ներկայցուցիչներին, որոնց բիզնեսների վրա աչք ունի: Մեր ձեռքի տակ կան նման բազմաթիվ լուսանկարներ, որոնք մենք պարբերաբար սիրով կներկայացնենք մեր ընթերցողներին: Առայժմ ներկայացնենք այս լուսանկարները: 

\"\"

\"\"

 

Նախորդ հոդվածը‘Գազպրոմ և Ռոսնեֆտ ազգանունով աֆրիկացիները 900 միլիոն են հափշտակել’
Հաջորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. ՀՅԴ-ն երբևէ իր հաջողությունը չի համարել միայն իրենը ‘