‘Առաջին փուլ. Փաշինյանը վարչապետ չընտրվեց. Արմենպրես’

1701

Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ելք» խմբակցության կողմից վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 11:

Քվեարկությունից առաջ չմասնակցելու մասին հայտարարեցին ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: «Ելք»-ը հայտարարեց, որ կքվեարկի ձեռնպահ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում թափ է հավաքում նոր ֆլեշմոբ՝ ի պաշտպանություն տրանսգենդերների իրավունքների’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն կմնա երկրի կարևորագույն քաղաքական ուժը’