‘Առաջին Apple համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով’

2508

1976 թ. արտադրության Apple 200 համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով, տեղեկացնում է MarketWatch պարբերականը:

Աճուրդի ներկայացուցիչները հրաժարվել են հրապարակել գնորդի և վաճառողի անունները:

Նշվում է, որ Apple մոդելի առաջին 200 անհատական համակարգիչներն ստեղծել են Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը՝ Apple Computer ընկերության գոյության արշալույսին: Վաճառված լոտը մինչ օրս աշխատող 16 բնօրինակ համակարգիչներից մեկն է:

2014 թ. Christie’s աճուրդում Apple I սերիայի մեկ այլ նմուշ վաճառվել է 365 հազար դոլարով:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ ընտրություններ հենց ՀՀԿ-ականները պիտի ցանկանան’
Հաջորդ հոդվածը‘Արցախի ՄԻՊ-ը հրաժարական է տվել’