‘Առաջ դեպի ապահով Բադեն-Բադեն. Մամուլ’

1838

Երեկվանից Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ: Ըստ տարածած հաղորդագրության՝ նա արձակուրդը կանցկացնի արտերկրում, իսկ հունիսի 20-ին կմեկնի Ավստրիա` Վիեննայում մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Թե կոնկրետ որ երկրում է Ս. Սարգսյանը պատրաստվում անցկացնել իր արձակուրդը, Սարգսյանի լրատվական ծառայությունը չի մանրամասնել: Սակայն «Ժողովուրդն » իր աղբյուրներից տեղեկացել է, որ Ս. Սարգսյանը գտնվելու է Գերմանիայում, ավելին, այդ ընթացքում նաև բուժզննություն է անցնելու, քանի որ առողջական որոշ խնդիրներ ունի:

Լուրը, սակայն, թերթին չի հաջողվել հստակ ճշտել. Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին ուղարկած գրավոր հարցումը մնացել է անպատասխան:

Մեր կողմից նշենք, որ Գերմանիայում է գտնվում հայտնի Բադեն-Բադեն հանգստավայրը, որը համարվում է Եվրոպայի ամառային մայրաքաղաքը, որտեղ սովորաբար հանգստանում են տարբեր երկրների էլիտայի ներկայացուցիչները, շոու-բիզնեսի աստղերը: Բադենը-Բադենը հայտնի է իր թանկարժեք ու շքեղ հյուրանոցներով, կազինոներով ու առողջարաններով: Մամուլում արդեն մի քանի անգամ լուրեր են շրջանառվել, որ Սերժ Սարգսյանը իր ամառային հանգիստը անց է կացրել այդ քաղաքում:

Շատ է խոսվել նաև Սերժ Սարգսյանի խաղամոլության մասին: Ժամանակին դա նաև ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանի սիրած թեման էր և նա շատ պատկերավոր էր պատմում, թե ինչպես է իր ղեկավարը «կոնը 50000 դոլարով ղումար խաղում»:

Նախորդ հոդվածը‘«Ժամանակի» հերքումը տպագրվել է եւ անհետացե՞լ. Top-News’
Հաջորդ հոդվածը‘Հուշ հուշարձանից. Մամուլ’