‘Առավելապես խախտումներ արձանագրվել են սոցիալական ոլորտում. Իշխան Զաքարյան ‘

1147

Այսօր ԱԺ նիստում քննարկվել է Վերահսկիչ պալատի 2011 թվականի հաշվետվությունն՝ ըստ ոլորտների, որը ներկայացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Հիմնականում սոցիալական ոլորտն էր, որտեղ բավականին խախտումներ կային, և այս առումով, մենք կարողացանք ստեղծել մի համակարգ, որի շնորհիվ պետբյուջեի 30 տոկոսը կարող ենք համարել անխոցելի», — ԱԺ-ում լրագրողներին ասել է վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Մյուս ոլորտնեից կառանձնացնեմ գնումների ոլորտն ու շինարարության ոլորտը, որտեղ ևս կային լուրջ խնդիրներ, հատկապես` ներդրումների գործընթացում», — ասել է Իշխանյանը՝ նշելով, որ իրավիճակի մասին զեկուցել է նախագահին և ստացել հանձնարարական՝ մյուս տարիներին օպերատիվ վերահսկողության անցկացնելու մասին: «Վերահսկիչ պալատի մասնագետները փայլուն տիրապետում են ամբողջ գնային դաշտին, և որևէ մեկը չի կարող 10 մլն դրամանոց շինարարությունն, օրինակ, հրամցնել որպես 20-25 մլն դրամի, և կարևոր է մինչև աշխատանքներն սկսելը կանխարգելենք նմանատիպ երևույթները»,- եզրափակել է Զաքարյանը:

Նախորդ հոդվածը‘Ցուկերբերգի նախկին դաշնակիցը ձերբազատվում է սոցցանցի արժեթղթերից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը մտահոգված է, որ Ադրբեջանը չի կատարում Հունգարիայի առաջ ստանձնած պարտավորությունները’