‘Առավոտ էր: Հարավարևմտյան դաշտի լուսաստղապայծառ առավոտներից մեկը’

1727

Բաբկեն Նավասարդյանը ֆեյսբուքում գրում է.

«Առավոտ էր: Հարավարևմտյան դաշտի լուսաստղապայծառ առավոտներից մեկը: Երկու տատիկ արթնացնում էին ջոկատի անդամ մյուս տատիկներին: Փառոն բոլորից շուտ էր արթնացել ու հայելու առաջ 2 ատամներից մեկն էր լնդի վրա մատով շարժում: Ժպիտը դեմքին՝ հիշում էր, թե գիշերն էդ ատամով Փարվանայում քանի գարեջուր բացեց, ու ձեռքը խալաթի գրպանը տարավ, աչքերով ունքերը դեպի վերևի աջ անկյուն հրելով՝ մինչև 10 000 փսփսաց քթի տակ, ապա քայլերն ուղղեց դեպի կնանիք ու…

կարտասաներ.

«Ով քնած է՝ արթուն կացեք,

Ով արթուն է՝ սուրճ ծծեցեք,

Ով ծծել է՝ չալիկ, ծնոտ հագեք, կապեք..»

Բայց չէ, Փառոն միայն պադրոնդաշը գիտեր:

Գնաց նստեց իր վերադասի կողքին, որը մեջներից ջահելն էր`մոտ 50-ն անց: Ունքերը «դաժան ղասաբ» փիտրած, դաշնամուրի կազմվածքով Սվետին էսօր Փառոն էր փոխարինելու:

—Տեքստը գիտես, չէ՞: Կռիսների պահը չմոռանաս: Ու նայի՝ ոչ մեկն ինքնագլուխ չառանձնանա, սաղդ միասին պիտի գոռգռաք, որ գլուխները տանեք: Մեկ էլ նայի էն թոփալ Հայկուշը էրեկվա պես սաչկավատ չանի. ասա՝ սաղ բարով խերով պրծնենք, հիվանդանոց կտանենք, ձրի դեղեր կտանք: Ես դպրոց պիտի էթամ, ուսմասվար եմ, չեմ կարա բաց թողեմ: Բայց շուտ կպոկվեմ: Որ ասեմ՝ ում համար ա, ձև չի չթողեն: Ես էդ լակոտ-լուկուտի հավեսը չունեմ` լռվեմ ծափիկ-ծիրանիկ հանդեսներ նայեմ՝ գործը թողած:

—Լավ, Սվետ ջան: Գիտես` պադվադիտ չեմ անի: Քանի տարի ա իրար հետ աշխատում ենք: Լսի, կլնի՞ էսօր էն սև մեծ մաշնեն ես նստեմ` էն որ հարևանիդ տղեն ա քշում: Որ էթամ տղուս մոտ, հետո գլուխ գովամ` մորդ ջպով են տանում-բերում:

…ու էդպես սկսվեց մի քանի «հայ մայրեր»-ի օրը, որոնք սպասում էին, թե երբ «տղեքը» կգան, իրանց կբարձեն մեքենաները, կտանեն ու կդատարկեն մարտի դաշտ…

Նախորդ հոդվածը‘Լֆիկը «փրփուրներից» է կախվում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Մեր Տարոնի» մտքով արքայություն է անցնում’