‘Առատ ձյան պատճառով ճանապարհները դժվարանցանելի են’

896

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում: 

Դժվարանցանելի են  Տիգրանաշենի ոլորանները (Քյարքի) Իջևան — Նոյեմբերյան, Մարալիկ — Գյումրի, Թալին — Մարալիկ, Վայք — Սարավան, Սիսիան- Գորիս — Կապան — Մեղրի, Հրազդան — Հանքավան ճանապարհահատվածները:

Փակ է Արթիկ — Ալագյազ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00 — ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Երեկվա գրոհից հետո Մայդանը ևս մի գիշեր անցկացրեց’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունը» դեմ է թուրքական նախապայմաններին’