‘Առատ ձյունը՝ քննություններին չմասնակցելու հարգելի պատճառ’

988

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստանում աջակցել առատ ձյան պատճառով քննություններին չմասնակցած մարզաբնակ ուսանողներին: Համենայնդեպս, նա նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

«Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհագստության` մայրաքաղաքաի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով:

Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, թող չանհանգստանան:

Հարկ եղած դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կմիջնորդի բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»,- գրել է Աշոտյանը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի գլխավոր դատախազությունը հանել է Օքրուաշվիլիին ներկայացված 5 մեղադրանքներից 2-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Ձյունը կդադարի հունվարի 11-ին ‘