‘Առատ ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի օդային հաղորդակցությունը’

689

Եվրոպական մի շարք երկրներում առատ ձյան և սառը անձրևների պատճառով ընդհատվել է օդային հաղորդակցությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Բրիտանայում ավելի քան 300 հետաձգված չվերթների հազարավոր ուղևորներ ստիպված են եղել գիշերել Heathrow օդանավակայանում՝ հատակին: Փարիզի Շարլ դը Գոլի և Օրլի օդանավակայաններում շուրջ 600 չվերթ է հետաձգվել: Ֆրանկֆուրտի օդանավակայանում ինքնաթիռների սառցապատման պատճառով ստիպված են եղել մի քանի ժամով դադարեցնել աշխատանքը:

Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրավիճակը Եվրոպայի օդանավակայաններում է՛լ ավելի կբարդանա: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հունվարի 21-ից սկսած՝ առատ ձյուն կտեղա:

Նախորդ հոդվածը‘Ռիչարդ Կիրակոսյան. ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը ներսից է’
Հաջորդ հոդվածը‘Ռիչարդ Կիրակոսյանը Վրաստանը ևս մարտահրավեր է համարում Հայաստանի արտաքին քաղաքականության համար ‘