‘Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց, դատարանը երկրորդ ընդմիջումը հայտարարեց. Տեսանյութ’

1211

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ դատարանում սկսվել է Կոնգրեսի 4 ակտիվիստների գործով դատավարությունը: Ընդմիջումից հետո դատավոր Եվա Դարբինյանը հայտարարել է, որ մերժում է պաշտպանական կողմի՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը չեղյալ հայտարարելու միջնորդությունը:

Դատավորի որոշումը առաջացրել է դատարանի դահլիճում հավաքված անձանց բուռն դժգոհությունը: Որոշումը հրապարակելուց հետո փաստաբան Մուշեղ Շուշանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոքը: Քիչ առաջ դատարանը երկրորդ ընդմիջումը հայտարարեց, ակնկալվում է, որ երկրորդ ընդմիջումից հետո դատարանում վկայություն կտան վկաները:  

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Պետք է պատասխանատվության ենթարկվեն սադրանքը հրահրած անձինք. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Գեւորգյան. Դատաքննությունն ուզում են արագ ավարտել. Տեսանյութ’