Առաքելությունն ավարտվեց

496

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղարար զորակազմը դուրս է գալիս Ղազախստանից։

ՀԱՊԿ-ի զորքերը ղազախական ուժայիններին են փոխանցում երկրի առանցքային օբյեկտների պահպանությունը։

Երկու օր առաջ հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ խաղաղապահները հաջողությամբ կատարել են իրենց առաքելությունը, երկրում իրավիճակը կայունացել է, և տասն օրվա ընթացքում, սկսած հունվարի 13-ից, կազմակերպության զորքերը դուրս կբերվեն Ղազախստանի տարածքից։

ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախումբը Ղազախստան էր ժամանել հունվարի 6-ին, երբ Տոկաևը օգնություն էր խնդրել «արտաքին ագրեսիայի դեմ պայքարելու»  և «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու» համար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի մասունք
Հաջորդ հոդվածըՆազարբաևի դուստրը դիմել է հայրենակիցներին