‘«Առաքյալ» մարզպետը նկարչին փորձելու է «փող չտա՞լ». «ՉԻ»’

2337

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Բանից պարզվում է, Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու կտավներից մեկի` «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալներից մեկի դիմագծերը զարմանալիորեն նման են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դիմագծերին: Ընդ որում` նկարիչն ինքը խոստովանել է, որ ցանկացել է անակնկալ մատուցել մարզպետին, ում նախաձեռնությամբ էլ կառուցվել է եկեղեցին:

«ՉԻ»- Թե կոնկրետ ինչ է ակնարկել նկարիչը` դժվար է ասել, բայց ըստ Աստվածաշնչի` խորհրդավոր ընթրիքին մասնակցած առաքյալներից մեկն էլ Հուդան էր, այնպես որ` նկարը պետք է շուտափույթ ուղղել: Մանավանդ որ մարզպետն ինքն արդեն հայտարարել է, թե բացարձակապես որևէ նմանություն չի տեսնում իր և նկարում պատկերվածի միջև: Ընդ որում, նկարիչն այդ հայտարարությունը կարող է գնահատել որպես մարզպետի կողմից «փող չտալու» փորձ:

Չնայած` մեծ է հավանականությունը, որ մարզպետը նման պատվեր չի տվել, դա եղել է նկարչի նախաձեռնությունը: Նա պարզապես փորձել է եկեղեցու ավանդույթները հարմարեցնել ժամանակակից հայկական մենթալիտետին, իսկ նկարչության մեջ «ատկատի» այլ տարբերակ պարզապես չկա:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Գերմանիան ջախջախեց աշխարհի առաջնության տանտերերին՝ Բրազիլիային. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիան արցունքների մեջ է կամ «Պատմական ստորացում» (մեծ ֆոտոշարք)’