Առեղծվածային դրոններ շվեդական ԱԷԿ-ների երկնքում

445

Շվեդիայի ոստիկանությունը և առափնյա պահպանությունը որոնողական աշխատանքներ են կատարում ջրի վրա և Ստոկհոլմի մերձակա կղզիներում՝ փորձելով պարզել, թե որտեղից են հայտնվում անօդաչու թռչող սարքերը, որ բազմիցս նկատվել են ատոմային էլեկտրակայանների շրջանում։

Վերջին անգամ անհայտ անօդաչու սարքը նկատվել է «Ֆորսմարկ» ԱԷԿ-ի երկնքում երկուշաբթի երեկոյան։ Հաղորդվում է նաև, որ դրոններ են տեսել ևս երկու առոմակայանների մոտերքում, մի քանի օդանավակայաններից ոչ հեռու և Ստոկհոլմում արքայական պալատի երկնքում։

Իշխանությունն առայժմ որևէ վարկած չունի, թե որտեղից են հայտնվում այդ դրոնները։ Սակայն անցյալ ուրբաթ, երբ առաջին անգամ դրոններ են հայտնվել «Ֆորսմարկ» և «Օսկարսհամն» ԱԷԿ-ների շրջանում, Շվեդիան հայտարարել էր Բալթիկ ծովում ռուսաստանյան ռազմանավերի ակտիվացման կապակությամբ Գոթլանդ կղզի լրացուցիչ ռազմական ստորաբաժանումներ ուղարկելու մասին։

Քաղաքացիներին խնդրել են ոստիկանությանը հայտնել անօդաչու սարքերի վերաբերյալ ցանկացած տեղեկություն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄերձավոր Արևելքը ցնցումների է պատրաստվում
Հաջորդ հոդվածը«Օմիկրոնը» Եվրոպային չի թողնում շունչ քաշել