‘Առեւանգված Արտակ Խաչատրյանին գտնելու պահանջով նրա ընկերները հավաքվում են Կառավարության դիմաց’

2001

«Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիտ Արտակ Խաչատրյանի գտնվելու վայրը դեռեւս պարզ չէ: Հայտնի է, որ նրան բերման չեն ենթարկել ոչ ոստիկանությունը, ոչ ԱԱԾ-ը, ոչ էլ «հարկային ոստիկանությունը»:
«Կասեցում» նախաձեռնության անդամները որոշել են հավաքվել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելու գտնելա ռևանգված Արտակ Խաչատրյանին։
7or.am-ի տեղեկություններով, ԲՀԿ խմբակցությունից պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանն այժմ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ տեղեկությունների են սպասում առեւանգման փաստի քննության հետ կապված:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, անհայտ դիմակավորված անձինք այսօր առեւանգել են «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին:

Նախորդ հոդվածը‘Մերկելն ու Օլանդը Մոսկվայից հեռացել են լուռ’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուս»-«Միլան». Խաղից առաջ’