‘Առեւանգված Արտակ Խաչատրյանին ծեծված վիճակում տուն են վերադարձրել (լրացվում է)’

4425

«Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության՝ այսօր առավոտյան առեւանգված ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծված վիճակում հայտնաբերել են նրա տան մոտ: Այդ մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հավաքված նրա աջակիցներին հայտնեց ակտիվիստի եղբայր Արտյոմ Խաչատրյանը: Նրա խոսքով, ինչ-որ մարդիկ պարզապես նրան նետել են այնտեղ:

iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Կառավարության շենքի դիմաց Արտակ Խաչատրյանի աջակցության համար հավաքված հարյուրավոր քաղաքացիներ սուլոցներով ու «ամոթ» վանկարկումներով են դիմավորել հերթական բռնության մասին լուրը: Արտյոմ Խաչատրյանը հավաքվածներին հայտնել է, որ շտապ մեկնում է տուն՝ եղբորը տեսակցելու եւ մանրամասներ իանալու համար: Նա վստահեցրել է, որ եղբոր առեւանգման եւ խոշտանգման դեպքը անպատիժ չի թողելու:

18:54

iLur.am-ի թղթակիցը Արտակ Խաչատրյանի տան մոտից հայտնում է, որ Խաչատրյանը լուրջ վնասվածքներ ունի, նույնիսկ դժվարանում է խոսել: Այս պահին նրան պատրաստվում են հիվանդանոց տեղափոխել: Խաչատրյանի հարազատների խնդրանքով լուսանկարներ չենք հրապարակում: 

19:20

Արտակ Խաչատրյանին տեղափոխել են «Մալաթիա» բ/կ, այժմ նրան հետազոտում են բժիշկնրեը։

19:33

Աչտակ Խաչատրյանը պատմել է, որ իրեն ծեծից հետո թողել են Նոր Նորքի 8-րդ զանգվածում, իսկ ծեծելու ժամանակ ձեռնաշղթաներ են հագցրել։ Առևանգողները եղել են դիմակներով։ Նախկինում հաղորդվում էր, որ Արտակին թողել են տան մոտ։

20:45 

Արտակ Խաչատրյանի քիթը կոտրված է, նա ունի բազմաթիվ սալջարդեր (ֆոտո)

 

Նախորդ հոդվածը‘Մեքսիկական լքված դիակիզարանում տասնյակ դիակներ են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Րաֆիկ Պետրոսյանի որդին’