‘Առնետներին նավը լքելը, որպես կանոն, չի փրկում. «ՉԻ»’

26516

Երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը դուրս է եկել կուսակցությունից և վայր դրել մանդատը: Ավելի վաղ ԲՀԿ-ից դուրս էին եկել պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Գրիգորի Մարգարյանը և Հարություն Ղարագյոզյանը:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Նման դեպքերում սովորաբար օգտագործում են «առնետներն առաջինն են լքում խորտակվող նավը» արտահայտությունը, բայց ուշադրություն դարձրեք` շարունակությունը չեն ասում: Չէ՞ որ առնետներին դա, որպես կանոն, չի փրկում` նրանք, միևնույն է, խեղդվում են: Ընդ որում` լինում են դեպքեր, երբ նավն այնուամենայնիվ չի խորտակվում, բայց առնետները, հասկանալի է, այլևս վերադառնալու շանս չեն ունենում ու խեղդվում են:

Որևէ մեկն, իհարկե, ԲՀԿ-ն լքած պատգամավորներին  մեղադրելու իրավունք չունի՝ ի վերջո իրենց որոշելիքն է: Պարզապես արդյունքը կարող է շատ ծիծաղելի լինել, եթե ասենք, համաժողովրդական շարժումը հաղթի կամ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն վերադառնան «խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ»: Այդ դեպքում կստացվի, որ պատգամավորները  զուր տեղը «ինքնախայտառակվեցին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի նահանգապետը ներողութուն է խնդրել Հնդկաստանից՝ հնդիկի հետ վատ վարվելու համար’
Հաջորդ հոդվածը‘ «Goal.com». Դրոգբան Մոուրինյոյի տրամադրության տակ եղած հարձակվողներից լավագույնն է ‘