‘Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով’

801

Առնվազն 20 մարդ զոհվել, շուրջ 30-ը վնասվածքներ են ստացել Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Իդլիբ քաղաքի կենտրոնական հրապարակներորում երկու ավտոմեքենաներում տեղադրված ռումբերի պայթյունի հետեւանքով:

Քաղաքը գտնվում է նախագահ Բաշար Ասադին հավատարիմ կառավարական զորքերի վերահսկողության ներքո այն ժամանակ, երբ նույնանուն գավառի մեծ մասը գտնվում է ապստամբների ձեռքում:

Ասադի հակառակորդները հունվարի 3-ին փորձել են զավթել Իդլիբի մերձակայքում գտնվող Տաֆթանազ ավիաբազան, բայց հետ են շպրտվել կառավարական բանակի կողմից: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանց Բեկենբաուեր. Շնորհավորում եմ «Բավարիային»’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը բացեց իր գոլերի հաշիվը 2013 թվականին: Ալ Զամալեկ — Շախտյոր 2-3 (տեսանյութ)’