‘Առողջապահության նախարարի վարորդը ոչ սթափ վիճակում վայելում էր ազատությունը’

2115

Այսօր՝ կեսգիշերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել են Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան, հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ վարորդը՝ Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 35-ամյա Շահեն Դուրգարյանը, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչը հետագայում ապացուցվել է բժշկական փորձաքննության արդյունքներով, իսկ ավտոմեքենայի վրա էլ տեղադրված է եղել գերձայնային ազդանշան (դռռիկներ):

Դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Toyota-ն տեղափոխել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Կայքը գրում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում, և այն որպես ծառայողական ավտոմեքենա սպասարկում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

Նշենք, որ Արմեն Մուրադյանը երեկ պաշտոնական այցով մեկնել էր Մինսկ, իսկ սա առաջին դեպքը չէ, որ Շահեն Դուրգարյանը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում:

Նախորդ հոդվածը‘Հունտելարը որակազրկվել է 6 խաղով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն կարող է թույլատրել լրացուցիչ ժամանակում կատարել չորրորդ փոխարինումը’