‘Առողջապահության նախարարությունում ստորագրվեց եռակողմ համաձայնագիր’

854

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ ԿՀԿ)կայացել է Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում վերանորոգված ուսումնական ռեսուրսային կենտրոնի, հոգեբանա¬սոցիալական խորհրդատվության, համաճարակաբանական հսկման և կանխարգելման ենթակառուցվածքների բացման արարողությունը: Արարողությանը  մասնակցում էին մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ.Սահակյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ-խորհրդական Ա.Իվանովը, ՌԴ նախագահի աշխատակազմի փորձագիտական վարչության փորձագետ, «Մեծ Ութնյակում» և «Մեծ Քսանյակում» պատանեկան խմբի քարտուղարության ղեկավար Ռ.Չուկովը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցութ-յան տարածաշրջանային թիմի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության և փոխըմբռնման եռակողմ համաձայնագիր: Փաստաթուղթը կարգավորում է ազգային ծրագրերի և Հայաստանում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ծրագրի արդյունավետ իրականացման և համակարգման ապահովման համար անհրաժեշտ հարաբերութ¬յունները:


Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2014 թ. բյուջեի նախագծին’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայի Հանրապետությունում նոր ՀՀ դեսպան է նշանակվել’