«Առողջություն՝ հանուն խաղաղության, և խաղաղություն՝ հանուն առողջության»

353

Պայքարը ապագա հնարավոր համավարակների դեմ և առողջապահական ծանր կացությունը Ուկրաինայի՝ ըստ էության ողջ տարածքում – այսպիսին են կիրակի օրը Ժնևում մեկնարկած Առողջապահության համաշխարհային կազմակերպության 75-րդ խորհրդաժողովի հիմնական թեմաները։ Հանդիպման կարգախոսն է՝ «Առողջություն հանուն խաղաղաղության, և խաղաղություն՝ հանուն առողջության»։

«Մենք ընտրություն ունենք։ Այսօր, ինչպես և ամեն օր, մենք պետք է ընտրենք առողջությունը՝ հանուն խաղաղության, և խաղաղությունը՝ հանուն առողջության։ Խաղաղությո՛ւն։ Խաղաղությո՛ւն։ Խաղաղությո՛ւն»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Ավելի վաղ Ուկրաինան ԱՀԿ-ի քննարկմանն է ներկայացրել ռուսաստանյան զորքերի կողմից երկրի առողջապահական համակարգի ենթակառույցների հարվածները դատապարտող բանաձև։

Կազմակերպության տվյալների համաձայն՝ Ուկրաինայում բուժօգնության վիճակն աղետալի է, այդ թվում՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Շաբաթվա կեսերին ԱՀԿ մասնագետները հայտարարել են մի քանի ամիս պաշարման մեջ եղած Մարիուպոլում  խոլերայի համաճարակի սպառնալիքի մասին, որտեղ բնակիչները զրկված էին սանիտարական տարրական միջոցներից։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Կապիկի ծաղիկ» է հայտնաբերվել արդեն 14 երկրներում
Հաջորդ հոդվածըԲըլթ-35. ՉԻ