‘Առևանգել են հայտնի ֆուտբոլիստի քրոջը ‘

839

Երեկ Բրազիլիայում անհետ կորել է պետերբուրգյան հանրահայտ «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հարձակվող, բրազիլացի Հալկի քույրը: Ըստ իրավապահ մարմինների վարկածի՝ երիտասարդ կնոջը, ամենայն հավանականությամբ, առևանգել են, փոխանցում է Associated Press լրատվական գործակալությունը: 

Վերջին անգամ 22-ամյա Անժելիկային տեսել են բրազիլական Կամպինա-Գրանդի քաղաքի ռեստորաններից մեկի մերձակայքում: 

Ականատեսների վկայությամբ՝ հայտնի ֆուտբոլիստի քույրն օրը ցերեկով առևանգվել է իր սեփական մեքենայից, գրում է globo.com կայքը: 

Դեպքի առիթով հարցուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը զբաղվում է երիտասարդ կնոջ փնտրտուքներով:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում ևս մեկ ահաբեկչական ցանց է ավելացել ‘
Հաջորդ հոդվածը‘Սարդարապատի ճակատամարտի հերոսը 150 տարեկան է’