‘Ասադը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին’

1385

Հնարավոր չէ հրաժարական տալ Սիրիայի նախագահի պաշտոնից, քանի դեռ հաղթանակ չենք տարել «Իսլամական պետության» ահաբեկիչների նկատմամբ: Ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո մեկուկես-երկու տարի անցումային փուլ կլինի, այնուհետև Սիրիայի ղեկավարը կարող է հրաժարական տալ:

Նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իտալական RAI հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Հնարավոր չէ թողնել Սիրիայի կառավարումը ահաբեկչությանը դիմակայելու այս բարդ շրջանում: Բոլոր քաղաքական փոփոխությունները պետք է անցկացնել ավելի հանդարտ ժամանակներում:

«Ժամանակացույցը պետք է աշխատի ահաբեկչության դեմ հաղթանակից հետո: Հնարավոր չէ քաղաքական առումով արդյունքի հասնել այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչները Սիրիայի մեծ թվով շրջաններում իրենց վերահսկողությունն են հաստատել»,- ասել է Ասադը: Փոխանցում է regnum.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Օբամա. Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի Ասադի և սիրիական օրինակարգ կառավարության միջև’
Հաջորդ հոդվածը‘«Ա1+»-ին դատի են տալիս 2000թ. հրապարակման համար ‘