‘Ասադին մատնողը կստանա 25 մլն դոլար ‘

1023

Սիրիայի ազատ բանակը 25 մլն դոլար է խոստացել նրան, ով կհայտնի Բաշար ալ Ասադի գտնվելու վայրը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Այս մասին հայտարարել է Ազատ բանակի հրամանատարներից մեկը՝ Ահմեդ Հիջազին, ըստ որի՝ Ասադի գլխագինը վճարելու են Սիրիական ազատ բանակի համակիր սիրիացի գործարարները:
«Նա, ով Ասադին կհանձնի՝ ողջ թե մեռած, արժանի է ավելիին, քան 25մլն դոլարը, սակայն այս պահին մեր հնարավորություններն այդքան են»,- ասել է Հիջազին՝ հավելելով, որ պարգևավճարը պետք է որ որոշակի գործողությունների մղի Ասադի սերտ շրջապատի մարդկանց:

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպո Ինձագին Միլանի մարզիչների հավակնորդների շարքում’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դեպքում բացասական արդյունքերն ավելի շատ կլինեն. Ռիչարդ Կիրակոսյան’