‘Ասադի կինը դիմել է ժողովրդին’

2266

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, հանդես է եկել ուղերձով՝ այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշել են չարորակ ուռուցք: Նրա ուղերձը հրապարակվել է Սիրիայի առաջնորդի գրասենյակի Twitter-յան էջում:

«Ես այն ժողովրդից եմ, որն աշխարհին սովորեցրել է լինել դիմացկուն, ուժեղ և ուղիղ նայել դժվարություններին: Եվ իմ վճռականությունը բխում է նախորդ բոլոր տարիների ձեր վճռականությունից և կայունությունից»,- հայտարարել է Ասմա Ասադը՝ ուղերձին կցելով նաև իր լուսանկարը՝ կաթիլայինից հետո վիրակապված ձեռքով:

Ասմա Ասադի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել օգոստոսի 8-ին: Նրա մոտ հայտնաբերվել է կաթնագեղձի քաղծկեղ: Նշվում է, որ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում:

Օգոստոսի 11-ին Սիրիայի նախագահի տիկինը դառնում է 43 տարեկան: Նրանք ամուսնացել են 2001 թ. և հիմա երեք զավակ ունեն:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տիմակովա. «Սաակաշվիլին հոգեկան հիվանդ է ու վախկոտ ծաղրածու»’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ. Ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքների և սպառազինության մատակարարումները չեն իրականացվել’