‘Ասադի հայտարարած համընդհանուր համաներումը չի տարածվի ընդդիմադիրների վրա ‘

429

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հայտարարած համընդհանուր համաներումը կազդի ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված բոլոր անձանց վրա, բացի «ահաբեկիչներից» (այդպես են Սիրիայում անվանում ընդդիմադիր բանակի ներկայացուցիչներին), փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Այսպիսով՝ Ասադի հայտարարած համաներումը կազդի քրեական հանցանքների համար դատապարտված անձանց վրա ևս: Հատկապես ծանր հանցագործությունների համար պատիժ կրող քաղաքացիները ներում կստանան պատժի ժամկետների կրճատման տեսքով:  Իսկ մահապատժի դատապարտվածները հնարավորություն կունենան պատժի այս ձևը փոխել աքսորով կամ ցմահ ազատազրկմամբ, հայտնում է РБК լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘$1100 մեկ կիլոգրամի համար. Աշխարհի ամենաթանկ սուրճը ստացվում է փղի արտաթորանքից’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հաստատում է, որ «Զվարթնոցում» միջադեպ է տեղի ունեցել ‘