‘Ասամո Գյանն ու Սալի Մունտարին կողոպուտի զոհ են դարձել’

716

Գանայի հավաքականի խաղացողներ Ասամոա Գյանը եւ Սալի Մունտարի Լեսոտոյում կողոպուտի զոհ են դարձել:

Մինչ ֆուտբոլիստները նախապատրատվում էին Լեսոտոյի հետ 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը, հանցագործները մտել են հյուրանոցում նրանց համարը: Արդյունքում Գյանը զրկվել է 10 հազար դոլարից, նոթբուքից, իսկ Մունտարին` 35 հազար դոլար արժողությամբ զարդերից եւ ժամացույցից:

Նշենք, որ Գանայի հավաքականը այդ խաղում 2:0 հաշվով հաղթել է Լեսոտոյին, իսկ գոլերից մեկը խփել է Ասամոա Գյանը:

Նախորդ հոդվածը‘Ամբաստանյալների խոսքով՝ էպոսագետը կապ չունի Պ.Հայրիկյանի մահափորձի հետ’
Հաջորդ հոդվածը‘Դժբախտ պատահար «Ջրահարս» լողափում’