‘Ասանժը հայտարարել է, որ բրիտանացիներն իրեն խոշտանգել են’

886

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ հունիսի 19-ին, Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչությունում գտնվելու երկամյակի կապակցությամբ, Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հանդիպել է լրագրողների հետ: 

Նա հայտարարել է, որ մինչև դեսպանատանն ապաստանելը՝ իրեն խոշտանգումների են ենթարկել Մեծ Բրիտանիայի կալանավայրերից մեկում: Wikilieaks-ի հիմնադրի խոսքով՝ իրեն հինգ օր, առանց մեղադրանք ներկայացնելու, պահել են բանտում և կտտանքների ենթարկել, այդ թվում՝ էլեկտրական հոսանքով: «Իմ առողջական վիճակը շատ վատ էր», -նշել է նա:

Ասանժը նաև տեղեկացրել է, որ իր մոր և երեխաների հասցեով սկսել են անանուն սպառնալիքներ ստացվել, այնպես որ՝ իր հարազատներից ոմանք ստիպված են եղել փոխել անունները և բնակության վայրերը:

Ասանժը տարբեր կանանցից չորս երեխա ունի, ավագը 23 տարեկան է, ամենափոքրը՝ 3 տարեկան, ըստ gazeta. ru-ի՝ փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սուրարեսը՝ Ուրուգվայի հավաքականի թալիսման’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԱԾ ղեկավար. Ձերբակալվել են ռուսաստանցի 13 դիվերսանտներ’