‘Ասանժը Օբամային անվանել է գառան մորթով գայլ ‘

866

Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը թերահավատորեն է վերաբերվում Բարաք Օբամայի հաղթանակին ԱՄՆ նախագահական ընտրություններում, հաղորդում է France-Presse գործակալությունը:

«Միայն թվում է, թե Օբաման լավ մարդ է, ահա թե որն է խնդիրը: Գայլի մորթով ոչխարն ավելի լավ է, քան գայլը՝ ոչխարի մորթով»,- ասել է նա: 41-ամյա շվեդն ընդգծել է, որ ինքն ամերիկյան իշխանությունների կողմից նոր գրոհ է սպասում WikiLeaks կայքի վրա, քանի որ կայքի նկատմամբ ակտիվ գրոհն սկսվել է հենց Օբամայի վարչակարգի կողմից, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

WikiLeaks -ի հիմնադիրը դեռևս գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Էկվադորի իշխանությունները որոշեցին քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին, որին Շվեդիան սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքներ էր ներկայացրել: Բրիտանական իշխանությունները հրաժարվում են Ասանժին դուրս թողնել երկրից՝ դա պատճառաբանելով նրանով, որ պետք է նրան հանձնեն Շվեդիային: Ավելին, Լոնդոնում խոստացել են բռնել Ասանժին, եթե նա լքի Էկվադորի դեսպանատան տարածքը և փորձի հասնել օդանավակայան: Ասանժն ինքը վախենում է, որ Շվեդիայի իշխանություններն  էլ, իրենց հերթին, իրեն կհանձնեն ԱՄՆ-ին, որտեղ նրան մահապատիժ է սպառնում:

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Կոնգրեսը դեռ կքննարկի իր դիրքորոշումը, սակայն հանդիպումից չի հրաժարվի ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանի երկրաշարժի հետցնցումները զգացվել են ՀՀ-ում ‘