‘Ասենսիոն վերադարձել է «Ռեալ»-ի ընդհանուր խումբ’

1041

Մադրիդի «Ռեալ»-ը սկսել է պատրաստվել Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Էսպանյոլ»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 27-ին: Այս մասին հաղորդում է «սերուցքայիններ»-ի պաշտոնական կայքը:

Այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել էին նախորդ տուրի՝ «Ալավես»-ի դեմ խաղին, այսօր մարզվել են մարզասրահում, իսկ մյուսները Զինեդին Զիդանի գլխավորությամբ գնդակով վարժություններ ու դարպասին հարվածներ են կատարել:

Հաղորդվում է, որ շարք է վերադարձել Մարկո Ասենսիոն, ով ատամի ցավի պատճառով մի քանի օր չէր մասնակցել թիմի մարզումներին:

Մարսելոն, Խեսուս Վալյեխոն, Տոնի Կրոսն ու Լուկա Մոդրիչը շարունակում են ապաքինվել նախկինում ստացած վնասվածքներից:

 

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Արզումանյանը՝ «Շիրակում»’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’