‘Ասիական հավաքականները տուգանվել են հանդերձարանում ծխելու համար’

780

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան տուգանել է Քուվեյթի, Հորդանանի և Պաղեստինի հավաքականներին Ասիայի գավաթի խաղարկության ընթացքում հանդերձարաններում ծխելու համար: «Daily Telegraph»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` հավաքականներից յուրաքանչյուրը կվճարի 1000 դոլար տուգանք:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հավաքականներից ոչ մեկը չի հաղթահարել մրցաշարի խմբային փուլի արգելքը: Այս պահին հայտնի է եզրափակչի մասնակիցներից մեկը` Կորեան, իսկ երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք Ավստրալիա-ԱՄԷ խաղից հետո:

Նախորդ հոդվածը‘Մղձավանջային պարապուրդ’
Հաջորդ հոդվածը‘Էդիմար. «Ռոնալդուն չպետք է լրացուցիչ որակազրկում ստանա»’