Ասիայի չեմպիոնը կյանքից հեռացել է 25 տարեկանում

696

Ղազախ ծանրորդ Ալբերտ Լինդերը կյանքից հեռացել է սեպտեմբերի 17-ին, հայտնում է Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

25-ամյա մարզիկի մահվան պատճառները չեն նշվում: Լինդերը Ղազախստանի բազմակի չեմպիոն է, նա ոսկե մեդալակիր է դարձել նաև Ասիայի առաջնությունում:

«Աշխարհի պատանեկան չեմպիոն, Ասիայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող ու ռեկորդակիր, Ղազախստանի բազմակի չեմպիոն Ալբերտն օրինակ էր, թե ինչպես կարելի է հաջողության հասնել համառության, կարգապահության ու սիրելի գործին նվիրվածության շնորհիվ»,- ասվում է Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածըՖրանսիայի լիգան յուրաքանչյուր գոլի համար 500 եվրո կփոխանցի բուժաշխատողներին
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» 481 միլիոն եվրոյի վնաս է կրել