‘Ասպիլիկուելտա. Դժվարին պահերին, ինչպես երբեք՝ մենք ուժեղ ենք’

845

Իսպանիայի հավաքականի  պաշտպան Սեսար Ասպիլիկուելտան հայտարարել է, որ մտադիր չեն ընկճվել կրած ծանր պարտությունից հետո:

«Ոչինչ չես կարող անել, սա ֆուտբոլ է: Մեր խփած գոլից հետո լավ էինք խաղում: Հետո հակառակորդը սկսեց իր խաղը  լավացնել, իսկ մենք ոչինչ չկարողացանք անել: Բայց մեր ողջ թիմը միսանական է և համախմբված: Մեր հավաքականն արդեն ապացուցել է, որ դժվարին պահերին ավելի քան ուժեղ է: Մենք պարտավոր ենք ուղղել մեր սխալները և առաջ գնալ»,- ֆուտբոլիստն ասել է  AS-ին:

Նախորդ հոդվածը‘Լարսի ճանապարհին վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘Այսօր արյան դոնորի միջազգային օրն է’