«Աստղային ուղու» 90-ամյա դերասանը տեղ է ստացել Բեզոսի տիեզերանավում

453

Կանադացի 90-ամյա դերասան Ուիլյամ Շեթները, որը հայտնի է կապիտան Քըրքի դերակատարմամբ «Աստղային ուղի» (Star Trek)  կուլտային սերիալում, տիեզերք է թռչելու իրականում։

Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի  Blue Origin ընկերությունը հայտնել է, որ Շեթները հոկտեմբերի 12-ին տիեզերք կթռչի New Shepard  տիեզերանավով։

«Տիեզերքի մասին ես վաղուց եմ լսել։ Իսկ հիմա վերջապես կտեսնեմ։ Հրաշք է»,- ասել է դերասանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։

Blue Origin-ի երկրորդ չվերթում, բացի Շեթներից, կլինի ևս երեք հոգի։ Եթե թռիչքը հաջող ընթանա, ապա դերասանը տիեզերքում եղած ամենատարեց մարդը կլինի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵրկրաշարժ Հայաստանում
Հաջորդ հոդվածըԻսրայելը մեղադրում է Իրանին՝ սպանություն կազմակերպելու մեջ