Աստղերը հուշում են. Վարդան Օսկանյան․ ՉԻ

1060

Վարդան Օսկանյան. Կենդանակերպի նշանը՝ Իշայծյամ

Այս շաբաթը հագեցած կլինի արևային հիշողություններով, տեղ-տեղ՝ տեղումներ, մառախուղ:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ միշտ կողմ եք եղել, որ Հայաստանը բանակցությունների կողմ լինի և միշտ դեմ եք եղել, որ Ղարաբաղը բանակցությունների դեմ լինի:

Երեքշաբթի օրը ձեր հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեր հերթական հոդվածը կսինխրոնիզացնենք Մարիա Կարապետյանի հարցազրույցի հետ, որ հակասություններ չլինեն: 

Չորեքշաբթի օրը Սիրիայի իշխանությունները թուրքական զինուժի գործողությունների պատճառով համընդհանուր զորահավաք կհայտարարեն. խուճապային տրամադրություններ, 14-օրյա ինքնամեկուսացում, ծանր դեպրեսիա:

Հինգշաբթի հպարտությամբ կնշեք, որ արժանի տեղ եք օկուպացնում ազգային-ազատագրական դիվանագետների շարքում: 

Ուրբաթ օրը դասախոսություն կկարդաք «Կոնգրես» հյուրանոցում՝ «Ստելու արվեստը՝ 20 տարի անց» թեմայով:

Շաբաթ-կիրակի օրերին ոևէ տեղ գնացեք` շառից-փորձանքից հեռու, քանի դեռ ձեր աստղը չի մարել:

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Պատերազմը եւ դրա պատասխանատուները՝ փաստերով- Մաս 2
Հաջորդ հոդվածը«Ինտերն» ուժեղ էր «Ռոմայից»՝ 3։1, Մխիթարյանի գեղեցիկ գոլը (տեսանյութ)