‘Աս-Սիսին՝ «Ալ-Ջազիրայի» լրագրողների մասին. ավելի լավ էր՝ նրանց արտաքսեին’

795

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին խոստովանել է, որ «Ալ-Ջազիրայի» երեք լրագրողների դատավարությունը բացասաբար է ազդել Եգիպտոսի վրա:

Նա ասել է, թե կնախընտրեր, որ Քաթարի հեռուստատեսության թղթակիցներին արտաքսեին երկրից, այլ ոչ թե գործը հասցնեին դատարան:

Աս-Սիսիի մեկանաբանությունները հույս են տալիս, որ յոթ տարվա ազատազրկման դատապարտված լրագրողները կարող են ազատ արձակվել:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահը ասել էր, թե չի կարող միջամտել դատարանի որոշմանը: Միևնույն ժամանակ՝ նա կարող է օգտվել ներում շնորհելու իրավունքից, եթե դատապարտյալներն իրեն դիմեն նման խնդրանքով:

Լրագրողներին մեղավոր ճանաչեցին «հօգուտ «Մուսուլման եղբայրներ»  իսլամիստական շարժման՝ կեղծ լուրեր տարածելու» համար: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Նախագահի թեկնածու. Թուրքիային հարկավոր է նախագահ՝ առանց քաղաքական անցյալի’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիայում առնվազն 60 կին փախել է իսլամիստների գերությունից ‘