‘Ավագանու ՀՀԿ-ական անդամն ակտիվիստներին «կապիկություն անող անհաջող երիտասարդություն է համարում»’

2082

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը նեղսրտում է քաղաքապետարանի դիմաց նստացույց անող մի խումբ քաղաքացիների ներկայությունից: News.am-ի հետզրույցում նա ակտիվիստներին անվանել է «անհաջող երիտասարդություն», իսկ նրանց գործողությունները` ինչ-որ մի տեղից ուղղորդված «կլոունություն», «կապիկություն» եւ «խուլիգանություն»:

Մենք ուզում ենք ստեղծել հանձնաժողով (տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկող-խմբ.), որ իրենք գան համալրեն հ/կ-ներով, մասնակցություն ունենան, իրենց մոտեցումները, կարծիքները ցույց տան: Ոչ մի մոտեցում, ոչ մի կարծիք ցույց չեն տալիս, ի՞նչ է նշանակում  պահանջել վարչության պետի հրաժարականը, ինքը ծառայող է, արհամարհական մոտեցում իրեն, կոպեկներ շպրտելով, ես կարծում եմ, որ դա խուլիգանական մոտեցումներ են, պառկում են ասֆալտին, փորձում են մեքենաների տակ պառկել, չեմ կարծում, որ դա լուրջ շարժում է, եւ որ երեւանցին կարող է լուրջ մոտենալ դրան», — ասել է տիկին Նահապետյանը:

Չբավարարվելով ասածով` նա հայտարարել է. «Մենք ընտրված ավագանի ենք»:

Հիշեցնենք, որ Նաիրա Նահապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀԿ քարոզարշավի ժամանակ: Նա քարոզչական հանդիպումների ժամանակ հաճախ նաեւ ելույթներ էր ունենում, երբեմն էլ` խիստ ուշագրավ հայտարարություններ անում: «Երեւանի քաղաքապետարանը անցած չորս տարիների ընթացքում 400 բակ է կառուցել, եւ ասֆալտապատել է Երեւանի 202 հազար 500 միլիոն կիլոմետր ասֆալտապատում է եղել», — հանդիպումներից մեկի ժամանակ ասաց տիկին Նահապետյանը (տեսանյութում): Ճիշտ է, հետո նա պարզաբանեց, որ խոսքն ընդամենը 2,5 միլիոն քառակուսիի մասին է, իսկ նախորդ թիվը տիկին Նահապետյանի լեզվից սայթաքել է շոգի պատճառով:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Իտալիայում շարունակում են գուշակել «Մոնա Լիզայի» ժպիտի գաղտնիքը’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Իռլանդիայում բախումների ընթացքում տուժել է 26 ոստիկան’