‘Ավագ լեյտենանտը զոհվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու արդյունքում. ՔԿ’

1859

ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նյութերի համաձայն՝ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել եւ մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետեւանքներ), միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր մանրամասները։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության համաձայն, փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Ռոյսը 4 տարվա պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ՝ 10 միլիոն եվրո աշխատավարձով’
Հաջորդ հոդվածը‘Հաստատվել է Երևանում կայանալիք ԽՍՀՄ — Աշխարհի հավաքական հանդիպման մասնակիցների կազմը’