‘Ավակովը հաղորդել է Սլավյանսկի մատույցներում փոխհրաձգության մասին’

1010

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում հատուկ գործողությունների շրջանակներում ոչնչացվել են անջատականների բլոկպոստերը Սլավյանսկի մերձակայքում:

«Գրոհայինների բլոկպոստերը և ինժեներական կառույցները ոչնչացվել են Սեմյոնովկայի շրջանում: Առաջխաղացումը շարունակվում է… Շատ ակտիվ փոխհրաձգություն է»,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է Ավակովը՝ Սլավյանսկի, Կրամատորսկի և Կրասնի Լիմանի խաղաղ բնակչությանը կոչ անելով դուրս չգալ տներից:

Ռուսաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ռուսաստանամետ ուժերի մի ներկայացուցչի խոսքին, նույնպես հաստատում են փոխհրաձգության փաստը: «Քաղաքի տարբեր հատվածներում լսվում են ավտոմատի և հրանոթային կրակահերթեր, ակտիվ մարտեր են ընթանում քաղաքի հյուսիս-արևելքում»:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նոր իշխանությունները ևս մեկ անգամ կրկնեցին, որ երկրի հարավ-արևելքում հատուկ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում լիովին չի կարգավորվել, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում հայ է զոհվել’