‘Ավակովն այժմյան Մայդանն անվանել է ԱԴԾ նախագիծ’

1033

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Մայդանն անվանել է «ԱԴԾ-ի և մարգինալ կուսակցությունների նախագիծ»: Այդ մասին նա հայտարարել է կիրակի, ուկրաինական TCH հեռուստատեսության եթերում:

«Այն, ինչ հիմա կատարվում է Մայդանում՝ նրա իմաստի արժեզրկումն է, դա Ուկրաինայի մանրածախ վաճառքն է: Անհասկանալի, տհաճ, մութ մարդկանց կուտակումը երկրի գլխավոր հրապարակում ռուսաստանյան ԱԴԾ-ի և անցյալում մնացած մարգինալ կուսակցությունների նախագիծն է»,- ասել է Ավակովը: ՆԳՆ-ն ունի բոլոր նրանց դոսիեները, ովքեր «Մայդանով քողարկվելով՝ հակաօրինական գործունեությամբ են զբաղվում», հավաստիացրել է Ավակովը, և բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են լքել Կիևի կենտրոնական հրապարակը, խորհուրդ է տալիս «զենք վերցնել և մեկնել ռազմաճակատ»: Նախարարը նաև նշել է, որ մշակվել է պլան, թե ինչպես այդ ամենին վերջ տալ:

Մայդանն ազատելու պահանջով հանդես է եկել նաև Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման, որը նաև սպառնացել է չենթարկվողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

Հուլիսի 10-ին Կիևի դատախազը քաղաքային իշխանություններից պահանջել է անհապաղ սկսել Մայդանի ազատումը ցուցարարներից, քանի որ Կիևի կենտրոնում քրեածին իրավիճակը «ծայրահեղ լարված է»: Նրա տեղեկատվությամբ՝ միայն ապրիլ ամսից այնտեղ տեղի են ունեցել չորս սպանություն և տասնյակից ավելի ավազակային հարձակումներ, փոխանցում է lenta.ru-ն:ուլիսի

Նախորդ հոդվածը‘Մեսսի. 11 մետրանոց հարվածաշարը լրիվ ուրիշ պատմություն կկերտեր ‘
Հաջորդ հոդվածը‘Կուբայի իշխանությունները ձերբակալել են առնվազն 100 «սպիտակազգեստ կանանց»’