‘Ավակով. Դոնեցկում «խաղաղ» պայթեցումներ են. Ազգային գվարդիան պայթեցրել է զինապահեստը’

1045

Դոնեցկում Ազգային գվարդիայի ստորաբաժանումը պայթեցրել է N3037 զորամասի տարածքում գտնվող իր զինապահեստները, որից հետո ճեղքել է պաշարումը և միացել հակաահաբեկչական գործողության հիմնական ուժերին: Այդ մասին իր Facebook-յան էջում գրառել է Ուկրիանայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

«Դոնեցկի կենտրոնում պայթյուններ են տեղի ուենում: Մի անհանգստացեք, դրանք «խաղաղ» պայթյուններ են: Գրեթե երեք ամիս պաշարման մեջ գտնվող թիվ 3037 զորամասը  պատասխան է տվել երեկ ահաբեկիչների ներկայացրած վերջնագրին՝ զենքը վայր դնել, հանձնվել և «ԴԺՀ»-ի տնօրինմանը փոխանցել զորամասի տարածքում գտնվող կայազորային զինապահեստը»,- գրել է Ավակովը:

Ըստ նրա՝ զորամասի հրամանատարը լսել է վերջնագիրը, ապա վարվել «իսկական ուկրաինացի սպայի պես. այսօր նա դուրս է եկել շրջապատումից՝ ավտոմեքենաների շարասյունով, լրիվ զինված, վերցնելով այն ամբողջ զենքը, որ կարող էին տեղափոխել: «Ավելի քան 300 գվարդիականներ, փոխգնդապետ Բորտեևի գլխավորությամբ, մարտական քայլքով, ուկրաինական դրոշներ ծածանելով՝ ճեղքել են ահաբեկիչների բլոկպոստերն  ու միացել ՀԱԳ ուժերին »,- նշել է Ուկրաինայի ՆԳ նախարարը:

Նա հավելել է, որ գվարդիականները պայթեցրել են զինապահեստները, որպեսզի զենքը չընկնի ահաբեկիչների ձեռքը: Փոխանցում է nr2-ը:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ուժեղացրել է իր սպառազինության պահեստների պաշտպանությունը երկրի արևելքում: 

Նախորդ հոդվածը‘Գերմանիա-Ալժիր. Վիճակագրություն խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘ԻԼԻՊ-ը վերանվանվել է «Իսլամական պետություն» խալիֆայություն’