‘Ավանդապաշտը կրակել է միասեռականի վրա’

942

Երեկ գիշերը Երևանի Կոմայգու մոտ հակադիր սեռական կողմնորոշում ունեցող երկու անձանց միջև միջադեպի գործով կատարվում է հետաքննություն: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ գազային ատրճանակից կրակելու և խուլիգանություն կատարելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ըստ մամուլի հրապարակումների, ավանդական սեռական կողմնորոշում ունեցող երիտասարդը վիճաբանության է բռնվել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձի հետ, հայհոյանքներից ու քաշքշոցից հետո ավանդապաշտը գազային ատրճանակից կրակել է նույնասեռականի վրա:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը կոչ է արել ՌԴ հայությանը ոգեւորությամբ մասնակցել «Հեռուստամարաթոն 2012»-ին եւ սատար կանգնել Արցախին’