‘Ավարտվեցին Համահոմենթմենական 9-րդ մարզախաղերը’

990

Երեւանում ավարտվեցին համահայկական Հայ մարմնակրթական ընդհանուր միության` Հ.Մ.Ը.Մ-ի 9-րդ մարզախաղերը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ, «Միկա» մարզադահլիճում կայացած փակման պաշտոնական արարողության ընթացքում իր ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով, ողջուներով բոլոր մասնակիցներին, վստահեցրեց, որ Հայաստանը միշտ ուրախ է ընդունելու իր զավակներին:

«Այս խաղերը շատ կարեւոր էին ոչ միայն մարզական առումով, այլ նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Մենք պատրաստ ենք ընդունելու նաեւ 10-րդ մարզախաղերը: Կարող եմ ասել, որ ՀԱՕԿ-ը պատրաստ է աջակցելու ամեն տեսակ մարզական իրադարձությունների կազմակերպմանը»,- ասաց Ռոստոմյանը:

Փակման արարողության ընթացքում 16 մարզիկներ պարգեւատրվեցին իրենց մարզաձեւրում լավագույն արդյունքներ ցույց տալու համար, իսկ լավագույն թիմ ճանաչվեց Լիբանանի թիմը:

Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերն անցկացվում են արդեն 9-րդ անգամ: Մարզիկները միմյանց հետ մրցեցին ութ մարզաձեւերում` բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, շախմատ, աթլետիկա, թենիս: Այս տարի խաղերին մասնակցեցին 17 երկրի 651 մարզիկներ: Մարզախաղերը մեկնարկել էին հուլիսի 27-ին:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը փորձում է «կռուտիտ լինել»’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստները պատրաստվում են լուծել վճարովի կայանատեղիների խնդիրը’