‘Ավելին՝ ինչի՞ դիմաց. Մամուլ’

962

Երեկ ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատությանն» ասել է, թե ԵՄ-ն պատրաստ է սկսել Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դոնորների միջազգային խորհրդաժողովի կազմակերպչական փուլը: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ այդ խորհրդաժողովը, որից ՀՀ իշխանությունները 1,5 միլիարդ դոլարի ակնկալիք ունեին, պետք է կայանար մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն դա տեղի չունեցավ քանի որ ԵՄ-ն Աժ ընտրությունների ընթացքը բավարար ժողովրդավարական չհամարեց, և հարցը հետաձգվեց նախագահական ընտրություններից հետո: Ու թեև փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն անցան էլ ավելի խայտառակ կեղծիքներով, ԵՄ ղեկավարությունը տարօրինակ կերպով համարում է, որ «Հայաստանում մեծ առաջընթաց է արձանագրվել»: Սերժ Սարգսյանին ցուցաբերվող այս աննախադեպ աջակցությունը մտորելու տեղիք է տալիս. հատկապես որ ԵՄ սկզբունքն է` «ավելին`ավելիի դիմաց»: Հարց է առաջանում, այդ ինչի՞ դիմաց է ԵՄ-ն այդքան պատրաստակամ ավելին անել Ս. Սարգսյանի համար:

Նախորդ հոդվածը‘Մարզերի բնակիչների դերը ավագանու ընտրություններում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պարապ մարդու զբաղմունք. Մամուլ’